ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախօսութիւն | Աննա Չուլեան «Վալերի Պրուսովը եւ «Հայաստանի պոեզիան»

դկտ 25, 2023 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ

410191074_736403651873029_8042528475403219554_n   
 

Դեկտեմբերի 13-ին՝ ռուս նշանավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան օրը, Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց հանրային դասախոսություն «Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» թեմայով։ Բանաստեղծի 150-ամյակի առթիվ կազմակերպված տարվա վերջին բանախոսությունը վարեց Ազգային գրադարանի տնօրեն, բրյուսովագետ, Բրյուսովի թանգարանի հիմնադիր Աննա Չուլյանը։  

409996506_736403661873028_8124664800164044761_n   

Բանախոսը ներկայացրեց Վալերի Բրյուսովի կյանքը և գործունեությունը, մասնավորապես, անդրադարձավ Բրյուսովի՝ 1916 թվականին Մոսկվայում հրատարակված «Հայաստանի պոեզիան» (Поэзия Армении с древнейших времен до наших дней) ժողովածուի կազմման պատմությանը։ Աննա Չուլյանն ընդգծեց, որ «Հայաստանի պոեզիան» լույս աշխարհ եկավ հայ ժողովրդի համար օրհասական ժամանակամիջոցում։ Բրյուսովը, համախմբելով ռուս առաջավոր մտավորականության մի խումբ ներկայացուցիչների, նրանց հետ միասին թարգմանեց և կազմեց մինչև օրս չգերազանցված մի ժողովածու։ Բանախոսը շեշտեց, որ հայ պոեզիայի գոհարները՝ սկսած վաղ միջնադարից, մինչև 20-րդ դարասկզբի հեղինակների երկեր, առաջին անգամ ներկայացվեցին ռուսերեն։   

410102957_736403495206378_3610987114752269513_n   

Բրյուսովն առաջինն էր, որ, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, հրապարակեց մեկ ու կես միլիոն զոհերի թիվը։ Բրյուսովն էր, որ առաջին անգամ տարանջատեց արևելահայ և պոլսահայ գրողներին։ Ուշագրավ դասախոսության ընթացքում մասնակիցների համար շատ բացահայտումներ եղան։  
«Այո, կանգնած եք սահմանագծում  
Դուք խորթ ու ներհակ զույգ աշխարհների,  
Եվ հայրենական ասք ու զրույցում  
Ձեզ լսելի է շունչը դարերի»։ 
Այսպես է սկսել «Հայերին» բանաստեղծությունը հայ գրականության գիտակ ու երկրպագու, հայ քնարերգության անզուգական թարգմանիչ Վալերի Բրյուսովը։ Բանաստեղծը հենց այս հայացքով էլ դիտարկում էր Արևելքի ու Արևմուտքի սահմանագիծ Հայաստան երկրի լեզուն, մշակույթն ու պատմությունը։ 

410873068_736403455206382_5292379920461077778_n